
«չփորձեք գյումրեցիների անունից հայտարարություններ անել» - Հերմինե Մկրտչյան բուռն գրառում
Ազգային - Ժողովրդավարական Բևեռի մամլոյ գլխավոր պատասխանատու › Հերմինե Մկրտչյան ֆայսպուկում կատարել է » հետեվեալ գրառումը
Երեկվա բանավեճի ժամանակ հայրենիք ուրացած նիկոլենց սարիԳը հայտարարեց, թե գյումրեցիները խուսափել են գնալ ծառայել Արցախում և փողով ազատվել են:
Ուրեմն այ ստախոս, դու իրավունք չունես գյումրեցիների անունից նման հայտարարություն անել:
Քո շրջապատում գուցե ծառայությունից փողով ազատվածներ կան, բացառված չէ, որ դու էլ ես նրանց թվում: Բայց ես` որպես գյումրեցի, կասեմ, որ իմ մորեղբայրների և մորաքրոջ տղաները գնացել և իրենց կամքով ծառայել են Արցախում:
Նրանցից երկուսը, որպես պայմանագրայիններ, ծառայության էին նշանակվել Երևանում և Վարդենիսում, բայց նախընտրեցին ծառայությունը շարունակել Արցախում: Նրանցից մեկը հերոսաբար զոհվեց 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ, մյուսը վիրավորվեց 2020-ին:
Այնպես, որ հայրենիք ու սրբություն ուրացած տականքներ, չփորձեք գյումրեցիների անունից հայտարարություններ անել: Արցախը մեր համար եղել է, կա ու կմնա մեր սուրբ հայրենիքի մի մասը, որի համար զոհվելը պատիվ է: