
Anahit Arpen Poems - Անահիտ Արփեն Բանաստեղծություններ
ԱՐԱՐՉԻՆ
ԱՐԱՐԱՏՆ Է ԿԱՆՉՈՒՄ, ԵԼԵ՛Ք
Արարատն է կանչում, ելե՛ք, ձեռք ձեռքի տվեք:
Հայոց հարցը վճռվում է, ռազմի փող զարկեք:
Արարատը կանչում է վեր՝ քանդենք շղթաներն,
Մայրասարի սուրբ օրհնությամբ պիտի ազատվենք:
Արարատի տեսած կյանքը կանչն է մեր արյան,
Հայ մեծերի թողած գործը ավանդն է հայկյան:
Հայի ճամփի չար կապերը պարտ ենք մենք քանդել,
Տիրի լույսով, տիեզերքով նորից արարել:
Մասիս սարի գագաթները, սուրբ ձյունը հալվում,
Հայի կյանքը խարույկներում վառվում է, հանգում:
Հերիք եղավ, բա՛վ է նստենք ու պասի սպասենք,
Ե՛լ, մեր երկիրն օտարներից պիտի ազատենք:
Սուրբ կաթ ունենք, թիկունք ունենք, Ոգի, ավյուն ենք,
Հայկի աղեղ, մարդու ուղեղ, սիրտ ու հոգի ենք:
Մենք պարտք ունենք, մենք կամք ունենք, մեկ էլ՝ Արի պորտ,
Դե ձեռքդ տուր, ուսերդ բե՛ր, կռիվ տանք խրոխտ:
----------------------------------------
ԱՐԱՐՉԻՆ
Միա՛կ, միայն դու
կարող ես պեղել մեր արարքները,
տեսնել չար հոգու մութ անկյունները,
հասկանալ, թե ով, ում սիրտն ինչ ունի
ներսում անթեղված,
որ դուրս է թափում օրհասին հանկարծ
խորքերից քշվող ոխ ու քենի պես:
Տեր Աստված, այդ դու կարող ես տեսնել,
թե ով և ինչու դավեց ա՛յս անգամ
ու ինչ մտքով է զենքերը շարժում,
թիկունքից խփում…
ազնի՞վ մարտ վարում:
Տուր մեզ ամրություն,
Արարիչ անխախտ՝
դուրս գալու անսեր այս վիճակներից,
հաղթելու նեռին մեր ճակատներում.
չհասկանալով,
չօգտագործելով տվածդ շանսը,
քո ուղղորդմամբ չենք քայլել մենք երկար
ու չենք մերժում դեռ ախտ բերող ցավը:
Արարի՛չ, Բարձրյա՛լ,
հավե՜րժ ենք քեզ պարտ՝
տո՛ւր մի ճար արդար ու պատժիր արդեն
կեղծավոր սրտով ուրացողներին,
անարգ թշնամուն, ներսից խփողին.
թող քո գիտությամբ ու աչքի առաջ
Հայ վիպասան, Գրող, սցենարիստ, կինոխմբագիր
Writer, theatre and screen plays writer, movie editor