
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն - Կեցցե Ազատ, Անկախ, Սոցիալիստական Հայաստանը
Այդ բարդ ու բախտորոշ ժամանակահատվածում հանուն հայրենիքի մղվող անզիջում պայքարում մյուս ուժերի, անհատների կողքին իր մասնակցությունը բերեց նաև Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը։ Այս առումով խորը հարգանքի ու գնահատանքի են արժանի հնչակյան ազատամարիկ Միքայել Սերյանի՝ աննկուն Պանդուխտի ու նրա մարտական ջոկատի կողմից թշնամու դեմ ուղղված մարտական գործողությունները։ Կեցցե Ազատ, Անկախ, Սոցիալիստական Հայաստանը։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն
Դժբախտաբար ողբերգական իրողություններով հանդերձ մեր ազգային պատմության մեջ եղել են նաև բազմաթիվ փայլուն, հերոսական ու հաղթական էջեր, որոնք հպարտության ու արժանապատվության զգացողություններ են մեզ ներշնչում։ 1918-ին՝ նենգաբար օգտվելով մեր գրեթե միշտ բարդ ու ազգամիջյան հակասություններով լեցուն տարածաշրջանում առկա նոր իրողություններից ու այդ իրողությունների մեջ իրենց համար տեսնելով նպաստավոր պայմաններ՝ թուրքական ցեղասպան հրոսակները որոշեցին Արևմտյան Հայաստանում իրագործած իրենց հայաջինջ, ցեղասպանական ոճրագործությունները շարունակել նաև Արևելյան Հայաստանում ու վերջականապես մահվան տապանաքար դնել իրենց թուրանական հանցավոր ծրագրերի առջև խանգարող սեպ հանդիսացող Հայաստանի ու հայկական գործոնի վրա, սակայն մեր կործանման ու դժբախտության պլաններով հրճվողների սրբապիղծ ցանկությունները դատապարտված էին խորը ձախողման։
Հայությունն իր ինքապաշտպանական ու գոյապահպանական ամենապայծառ գիտակցական դրսևորումներով ցույց տվեց ապշեցնող համախմբվածություն, միասնականության: 1918-ի մայիսին տեղի ունեցած Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը ձախողման դատապարտեցին մեր թշնամիների բոլոր հայաստանակործան, հայակործան դավադիր նպատակներն ու նույն թվականի մայիսի 28-ին ազդարարեցին Հայաստանի Առաջին Հանրապետության սկզբնավորման մասին։ Ցավոք, այդ հանրապետության կառավարող շրջանակների կողմից թույլ տված աշխարհաքաղաքական սխալ հաշվարկներն, քայլերն ու կողմնորոշումներն ի վերջո չապահովեցին տվյալ ժամանակահատվածում երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը, այդուհանդերձ մայիսյան փառահեղ, ոգեշնչող հերոսական ճակատամարտերի ոգին հաստատուն հիմք ու հենարան հանդիսացավ հայապահպանության ու հայաստանապահպանության համար ամենալայն ու խորքային իմատտով։
Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի վարիչ մարմինն ու Հայաստանի հնչակյանության բոլոր ներկայացուցիչները, կուսակցության համակիրները իրենց խորը հարգանքի ու խոնարհումի տուրքն են այսօր մատուցում մեր հավերժական հայրենիքի ազատության ու արժանապատվության համար սրբազան պայքար մղած բոլոր աննկուն մարտիկների առջև։
Այդ բարդ ու բախտորոշ ժամանակահատվածում հանուն հայրենիքի մղվող անզիջում պայքարում մյուս ուժերի, անհատների կողքին իր մասնակցությունը բերեց նաև Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը։ Այս առումով խորը հարգանքի ու գնահատանքի են արժանի հնչակյան ազատամարիկ Միքայել Սերյանի՝ աննկուն Պանդուխտի ու նրա մարտական ջոկատի կողմից թշնամու դեմ ուղղված մարտական գործողությունները։ Կեցցե Ազատ, Անկախ, Սոցիալիստական Հայաստանը։
Կեցցե համայն հայության ամենապայծառ երազանքների ու նպատակների Հայաստանը։