Ընկեր նարեկ Գալստյան ֊ Եթե խուսափեք, ընկրկեք, չխոսեք, ուրեմն և կընկնի Հայոց ինքնության վերջին բաստիոնը

Ընկեր նարեկ Գալստյան ֊ Եթե խուսափեք, ընկրկեք, չխոսեք, ուրեմն և կընկնի Հայոց ինքնության վերջին բաստիոնը
shadow
Եթե Եկեղեցին իր ամբողջականությամբ չընդունի մարտահրավերն ու չանցնի կոնկրետ գործողությունների, մեր ֆեյսբուքյան գրառումները ոչ մի օգուտ չեն տալու: Օգուտ չեն տալու նաև քաղաքական հայտարարությունները:
ՀՀ նիկոլականների առաջնորդը Եկեղեցուն ներքաշում է կենաց-մահու պատերազմի մեջ

Narek Galstyan

Իրողություն N 1. Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում կեղտոտ մեթոդներով նոր պատերազմ բորբոքել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ հրապարակելով իբր ինչ-որ տեսանյութեր ու ձայնագրություններ:

Իրողություն N 2. Նիկոլ Փաշինյանի այս արշավն ուղղված է ոչ թե իբր Հայ Առաքելական եկեղեցին «առողջացնելու», ինչի փաթեթավորումը փորձելու է հանրային անել, այլ հարվածելու մեր Եկեղեցու հեղինակությանն ու ազդեցությանը:

Իրողություն N 3. Սրանով Նիկոլ Փաշինյանը կատարելու է իր պատրոնների՝ Ալիևի ու Էրդողանի (վերջինս պատրոնաց պատրոն է նրա համար՝ արքայից արքա) հանձնարարականը, որի շրջանակներում պետք է կոտրել Հայոց ինքնության վերջին պատնեշը, հանել Եկեղեցու բացառիկությունը Սահմանադրությունից:

Իրողություն N 4. Այս պատերազմն ունի Նիկոլ Փաշինյանի համար կիրառական ներքաղաքական նշանակություն: Առաջիկա գործընթացներից առաջ նա փորձելու է ոչնչացնել Մայր Աթոռի հեղինակությունն ու յուր շուրջը կոնսոլիդացնել աղանդավորա-լիբերալ միջավայրը, որը նրան ձայներ է ապահովելու:

Իրողություն N 5. Եկեղեցու դեմ այս արշավի նոր մեկնարկից անցել է երեք օր, սակայն Մայր Աթոռը ոչ մի գործողություն չի արել, արտահայտվել են առանձին հոգևոր Հայրեր:

Իրողություն N 6. Եթե Եկեղեցին իր ամբողջականությամբ չընդունի մարտահրավերն ու չանցնի կոնկրետ գործողությունների, մեր ֆեյսբուքյան գրառումները ոչ մի օգուտ չեն տալու: Օգուտ չեն տալու նաև քաղաքական հայտարարությունները:

-------------------------

ՀՀ նիկոլականների առաջնորդը Եկեղեցուն ներքաշում է կենաց-մահու պատերազմի մեջ: Ու այստեղ բացարձակ էլ կարևոր չի, թե ինչ է ուզում Եկեղեցին՝ մտնել, թե խուսափել առճակատումից, պատերազմը պարտադրվում է Փաշինյանի՝ Բաքվին և Անկարային տրված խոստումի շրջանակներում, որը ենթադրում է Հայաստանում «դենացիոնալիզացիա»՝ ապաազգայնացում իրականացնել: Ու Եկեղեցու հայրերը թող չասեն, որ Քրիստոսի եկեղեցին Փաշինյանը չի կարող քանդել: Կարող է առնվազն ուժեղ, անդառնալի հարված հասցնել: 3000-ամյա Արցախը կործանեց առանց խղճի խայթի, ինչու՞ նույնը չպետք է անի Եկեղեցու հետ: Վիճակը նետված է, նա գնալու է մինչև վերջ: Իսկ դու՞ք, Վեհափառ Տեր և Սրբազան Հայրեր, գնալու՞ եք: Ամբողջական, ոչ թե առանձին խիզախներով: Եթե գնաք, հավատացյալ ժողովուրդը կլինի ձեզ վահան: Եթե խուսափեք, ընկրկեք, չխոսեք, ուրեմն և կընկնի Հայոց ինքնության վերջին բաստիոնը:

Related to category Socialism

Related to subcategory Social Democrat Hunchakian Party

Comment on Facebook

Comment on Disqus