
Նուիրուած հնչակեան կուսակցութեան և իչ քսան կախաղաններոն - Փառք հնչակեանին
Ազատ հայրենիք մտքով յղացաւ
Ընկերվարութիւն հային խոստացաւ
Հայ ժողովուրդով նա միշտ մեծացաւ
Նուիրուած հնչակեան կուսակցութեան և իչ քսան կախաղաններոն
Փառք հնչակեանին որ ծնուդ առաւ
Ազատ հայրենիք մտքով յղացաւ
Ընկերվարութիւն հային խոստացաւ
Հայ ժողովուրդով նա միշտ մեծացաւ
Փառք հնչակեանին որ մնաց կանգուն
օսմանեան թուրքին սարսափնէր անհուն
Բարձրացան շուտով լեռները Սասուն
Պայքար մղեցին միշտ հայի յանուն
Երիտ թուրքերը համիսլամական
բանթուրանիզմն էր երազը նրան
Պետք է որ ջնջեն ամբողջ հայաստան
Ու հայը ընեն հողէն տեղահան
Արթուն էր միայն մայր կուսակցութիւն
Հնչակեանի ձայն դեպ ազատութիւն
Հայ ազգի ճամբայ նոր անկախութիւն
Մահն էր սպասում երիտ թուրքերուն
Բայց որդիները սիյոնի կազմին
Թէկուզ ինքը հայ մատնում է հային
Հնչակեանները լանձնում է թուրքին
Որ շուտով պատժեն ազգի քաջերին
Պոլսոյ մէջ միայն կախաղան ելան
Քսան հայորդի առիւծ հնչակեան
Յանուն հայ ազգի և ազատութեան
Բարձր գոչեցին կեցցէ Հայաստան
Փարք հնչակեանի նահատակներուն
Հայ ժողովուրդի պահապաններուն
Յեղափոխութեան բարձր ժայռերուն
Ապագայ սերունդ Փարամազներուն։