Անմեղութեան վարկածը Ամեն անձ անմեղ է մինչես հակառակը փաստուի ժողովրդավարութեան հիմնաքարն ալ խախտենք ֊ Սեվ աչքերու սիրույն
Զարմանալ թէ ապշիլ՝ թէ ընդվզիլ
Ժողովրդավարական սկզբունքներու հիմնասիւներեն է այն հասկացողութիւնը՝ թէ ոեվէ անձ անմեղ է մինչեվ ապացուցուի եւ փաստուի թէ մեղավոր է
Զարմանալի՝ ցավալի՝ ապշեցուցիչ է տեսնել՝ նկատել թէ այն քաղաքական վեհ ու սրբազան գաղափարական դպրոցը որտեղ սկսավ զարթոնքը ժողովրդավարութեան դեմոկրասիաին արդարութեան ու ազատութեան՝ որտեղ մեր հայկական պատմութեան ամենենեն քեղեցիկ ու փառավոր ոսկեզոծ էջերը սկնան շողշողալ՝ այսօր զարմանալիորեն կընտրէ այլ հասկացողութիւն ջատագովել
Սա խիստ վրդովեցուցիչ է երբ ամեն օր այդ սուրբ դպրոցին ամենամագուր ու ընտիր լավագույն զավակները որտեղ ամեն օր ինձ կուղարկեն այն ցավալին որ արդեն կը տեսնեմ՝ գիտեմ՝ կուղարկեն ոչ թէ որովհետեվ կենդաթրեն թէ չեմ գիտեր՝ չեմ տեսներ այլ իրենց ուղարկածը միեվնույնն է երբ մարմնիդ մեկ անդամը կը ցավի ու այնտեղ կը շոշափես՝ կը շոշափես գիտնալով որ այդ մեկը ալ ավելի ցավ է պատճառելու կես ժամ ետք սակայն այդքայն ցավը կը տառապեցնէ որ միեվնույնն է կը ստուքես՝ կը շոշափես
Ինչքան պիտի մենք մեզի պիտի մղենք մոռնալ անմեղութեան վարկածը մինչեվ հակառակը փաստուի ու անլուրջ ոչ պրոֆեշընըլ սիրողական հապճեպ ու առնուազն բարոյական ազգային հայրենասիրական կոպիտ սխալ գործենք գիտակցաբար՝ ու նախքան իրավական դատական մարմինները պաշտոնապես վճիռ արձակեն՝ մենք մեզ վերածենք դատախազի ու հայտարարենք թէ "Այս է որ տեղի է ունեցել" դատական վճիռներ արձակենք ու դատապարտենք
Սա տակավին միայն բարոյական գետնի վրայ՝ արդեո՞ք կը գիտակցինք թէ հետագային այդ մարդիկ անմեղ դուրս գան ու ձեզ դատի տա՞ն՝ ինչպես եւ նաեւ ինչու՞ մենք մեզ պիտի արտոննենք ու թույլ տանք նման կոպիտ սխալ մոտեցում՝ թէ թաքտիքական ու թէ բարոյական առավել մարտավարական ու ազգային
Ավելի վտանգավոր է թէ նման անպատասխատու անհեռատես ու նաեւ վտանգավոր հայտարարութիւներ կուգան այնպիսի աղբիւրներէ որ արտասահման կը գտնուին իսկ Հայաստանի մեջ իրենց ներկայութիւնը խիստ համեստ դարձած է՝ ոչ թէ որեվհետեվ չունին հավատավոր մարտիկներ՝ ՈՒՆԻՆ սակայն այդ հավատավոր գաղափարական ջահակիրները զիրենք ալ նույն մոտեցումով իրենց ներքին խոհանոցներուն՝ առանց բարոյական դատավարութեան՝ վճիռ արձակած իբր դավաճան ու իրենց ալ դուրս մղելու ելած՝ ու այս բոլորը ընտրած՝ պարզապես հաճոյանալու օրուայ ժամանակավոր ուժեղին
Ու այսօր ալ նույն մոտեցումը՝ նույն անհաշուարկուած կարճատես մտածելակերպը՝ այս անգամ ալ ողուած Հայստանի հոգեվոր հաստատութեան դեմ
Ալ խորհուրդ չեմ տար վերատեսութեան ենթարկելու այս բոլորը,ի զուր է