
Այս անգամ հայությունը միացյալ Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգով է ներկայանալու աշխարհին, Սամվել Ասլիկյան
101 տարի առաջ՝ 1921 թվականի հուլիսի 5-ին, տեղի ունեցավ Կովբյուրոյի նիստը, որում Ստալինի կամքով Լեռնային Ղարաբաղը փոխանցվեց Ադրբեջանին։ Իսկ 1923-ի հուլիսի 7-ին, նույն Կովբյուրոյի ձեռքով նկարվեցին ԼՂԻՄ-ի սահմանները, որից կտրվեցին Շահումյանի շրջանը և Արցախի մյուս հայկական տարածքները:
Այն ԼՂԻՄ-ը, որի սահմաններով այսօր երդվում են կրեմլի խամաճիկային քոչարյանա-փաշինյական ուժերը:
Նրանց համար Արցախը ստալինյան ԼՂԻՄ-ն է, իսկ մեր` ազգային-ինքնիշխան պետության գաղափարի կողմնակիցների համար Արցախը ՀՀ մարզն է, որը ճանաչվել է Հայաստանի Հանրապետության մաս՝ ըստ 1920 թ. փետրվարի 24-ի Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի:
Պատմությունը կրկնվում է: Հայությունն իր ազատագրական պայքարը սկսում է սկզբից` 1988 թվականից:
Ւնչպես այն օրերին, այնպես էլ այսօր կայսրությունը փլուզման շեմին է: Այս անգամ չարիքը հիմնովին է կործանվելու, իսկ հայությունը ճիշտ` միացյալ Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգով է ներկայանալու աշխարհին և վերսկսելու իր ազատագրական պայքարը, այլ ոչ կրեմլի խամաճիկային քոչարյանա-փաշինյական ուժեր լենին-քեմալ-ստալին հակահայ պլանավորմամբ` ինչպես 1991 թվականին:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)