Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացում
Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և հետպատերազմական փորձությունների ընթացքում։ Այս քայլը հարված է զինվորի հոգևոր ապահովությանը և հանգեցնելու է բանակի ներսում հոգևոր-բարոյական միջավայրի թուլացմանը։