Երեկ նախագահ Թրամփը պահանջեց Իրանից անմիջապես բացել Հոորմուզի նեղուցը
Hayk A. Martirosyan
» Երեկ նախագահ Թրամփը պահանջեց Իրանից անմիջապես բացել Հոորմուզի նեղուցը, հակառակ դեպքում կոչնչացնի Իրանի ողջ էներգահամակարգն ու էներգարտադրիչ բոլոր կայանները, ներառյալ հավանաբար ատոմային, ինչպես նաև բոլոր կամուրջները:
Վերջնաժամկետը Վաշինգտոնի ժամանակով այսօր երեկոյան 8-ն է:
Ամերիկյան իրավաբանական և քաղաքագիտական դաշտը միաձայն պնդում է, որ ըստ միջազգային իրավունքի` դա պատերազմական հանցագործություն է լինելու:
Իրականում միջազգային իրավունքով արգելված է քաղաքացիական կարևորագույն ինֆրակառույցների` հատկապես նման կառուցվածքների ոչնչացումը:
Բայց եթե Հորմուզը չբացվի, վարչակազմը կարող է դա անել:
Իսկ դա նշանակում է, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցնելու Պարսից Ծոցի արաբական միապետությունների համարժեք օբյեկտներին` մասնավորապես ապաաղեցման` ծովային աղազտման ջրային կայաններին, առանց որոնց կյանքը այդ պետություններում կարող է կանգ առնել:
Իրանը Հորմուզը թերևս չի բացի, հարվածներ, հավանաբար կլինեն:
Սա պատերազմը նոր` աննախադեպ աստիճանի է բարձրացնելու և անկանխատեսելի հետևանքների է հանգեցնելու:
Իրանի պատերազմը վերածվում է ավելի ու ավելի դժոխային մի սցենարի, որից ոչ ոք շահած դուրս չի գալու:
Մանրամասները շարունակելու եմ մեկնաբանել իմ թելեգրամյան ալիքում և ոչ այստեղ:
Բաժանորդագրվե´ք ալիքիս: