
Այս աշխարհաքաղաքական զարգացումներին անհամապատասխան է Հայաստանի քաղաքական դաշտը - Սամվել Ասլիկյան
ԱՄՆ պաշտոնյաների այցից հետո Հնդկաստանը կտրուկ կրճատել է ռուսական նավթի գնումները
Մեկ ամսվա ընթացքում ռուսական նավթի հոսքը Հնդկաստան կրճատվել է 40 տոկոսով. հուլիսի վերջին այն կազմում էր օրական 960 հազար բարել, օգոստոսի կեսերին՝ 740 հազար բարել, իսկ անցած շաբաթ՝ 570 հազար բարել։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա շաբաթների և օրերի ընթացքում: Իրանը հրաժարվել է մի շարք պահանջներից: Եթե որևե արտակարգ սցենար տեղի չունենա, մենք ականատես կլինենք մի գործարքի, որը կփոխի աշխարհը, և Իրանական գազը և նավթը կմտնի Եվրոպա:
Թուրքերը և Ռուսները մի քանի ամիս առաջ փորձում էին համաձայնություն ձեռք բերել Իրանի հետ, որպեսզի` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը միացնի Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Հնդկաստանը:
Ռուսաստանի մեկուսացման և Ուկրաինիայում կանխատեսելի ռազմական պարտության հետ զուգահեռ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումը` խաչ են քաշում «Հյուսիս-Հարավ» ռուս-ադրբեջանական տարբերակի վրա, և անայլնընտանքային է դարձնում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը կանցնի Հնդկաստանով, Իրանով և Հայաստան-Վրաստանով կմտնի Սև ծով և կկապվի Եվրոպայի հետ:
Այս աշխարհաքաղաքական զարգացումներին անհամապատասխան են դառնում Հայաստանի քաղաքական դաշտում` իր «խաղաղության դարաշրջան» քարոզող ապիկար կառավարությունով, իր «Սյունիքում ժամանակավոր ռուսական դրոշ դնող» և «միութենական պետության» գաղափարին համաձայնվող ընդդիմությունով, ինչպես նաև` տարբեր էմիսարներերով, որոնք Հայաստանին տալիս են Թաթարստանի կարգավիճակ և չեն տեսնում Ռուսաստանի այլընտարանքը:
Ելքը դիմադրությունն է: Ազգային և ինքնիշխան պետության գինը գիտակցող արթուն մարդկանց համախմբելն է և իրենց ջանքերով դիմադրական պայքարն է: Ելքը ազգային անցումային իշխանության ձևավորումն է: Ելքը այլընըտրանքային դաշնակցային հարաբերություներն են, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային, տնտեսական և քաղաքական առանցքն է և ապագաղութացումն է:
Սամվել Ասլիկյան.
Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից
Disclaimer, View by others bloggers do not necessarilly represent the view of the web sites:
national-armenia.org
And
socialist-armenia.org/
And are hosted as part of encouraging bloggers for self expression (Հրաժարում պատասխանատվությունից, այլ բլոգերների դիտումը պարտադիր չէ, որ ներկայացնի վեբ կայքերի տեսակետը.
National-armenia.org
Եվ
socialist-armenia.org/
Եվ հյուրընկալվում են որպես բլոգերներին ինքնարտահայտման խրախուսման մաս)