Ազգային - Ժողովրդավարական Բևեռ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարության առնչությամբ
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խորապես մտահոգված է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` կոլաբորանտ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո արված հայտարարությամբ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ սահմանադրության ոտնահարմամբ Փաշինյանի հարձակումների և հալածանքների ֆոնին Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր համերաշխությունը՝ «Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձերի դեմ»։