Հայաստանի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին Հարութ Սասունյան
Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաները հատել են բոլոր կարմիր գծերը: Արցախը հանձնելուց հետո նրանք այժմ վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությունը: Այս տագնապալի զարգացումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ողջ ղեկավարության մեղքն է՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից և վերջացրած նրա նախարարներով, Ազգային ժողովի խոսնակով և խորհրդարանական մեծամասնությամբ: