Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունը
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Նախընտրական փուլում պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց
Հայաստանում ընթացող 29-օրյա քարոզարշավի ընդամենը վերջին հինգ օրվա ընթացքում արձանագրվեցին երեք խիստ մտահոգիչ դեպքեր․
• Ոստիկանությունը առգրավեց Ազգային- ժողովրդավարական Բևեռի քարոզարշավային ավտոմեքենան (մայիսի 20),
• Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպյանը նախնական կալանքի վերցվեց քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից մեկին հարցեր ուղղելու և քաղաքական անհամաձայնություն արտահայտելու համար (մայիսի 18–21),
• Իսկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավային հարթակից, մինչև իրավական գործընթացի սկիզբը, հրապարակայնորեն հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ լրտեսության մեղադրանքների մասին, ինչին անմիջապես հաջորդեցին ԱԱԾ գործողություններն ու գլխավոր դատախազի դիմումը ԿԸՀ-ին (մայիսի 20–22)։